Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվում են բակային շաբաթօրյակներ․ մաքրվում են տարածքներն ու խաղահրապարակների խաղասարքերը, թարմացվում են հարակից կանաչապատ գոտիները, լվացվում են արձանները։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Այս անգամ հերթը Ավան վարչական շրջանինն էր»,- նշվում է հաղորդագրության մեջ։
