Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել՝ նշելով, որ հանդիպման վայրի ընտրությունը կախված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից։
Հարցին, թե արդյոք պատրաստ է համաձայնագիրը ստորագրել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում, Զելենսկին պատասխանել է.
«Այո, պատրաստ եմ։ Ես միշտ ասել եմ նախագահ Թրամփին, որ պատրաստ եմ գալ Միացյալ Նահանգներ՝ լինի դա Օվալաձև աշխատասենյակը, թե Մար-ա-Լագոն։ Դա կախված է նախագահ Թրամփից»։
Երբ նրան հարցրել են՝ նախընտրում է Մար-ա-Լագոն, թե Սպիտակ տունը, Զելենսկին պատասխանել է.
«Չգիտեմ։ Դա կախված է նախագահ Թրամփից»։