
ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բա, իմացեք, իշխանական սազի հեղինակային իրավունքը «վաստակած» վայ-քաղաքագետին կծու, թթու, դառը խոսք ասողին բերման կենթարկեն, էնպես որ տասը չափեք, մեկը ձևեք։ Ու սա արդեն քրոնիկ բնույթ է կրում։
Իսկ չքաղաքագետին պատժում է առայժմ միայն մետան (կասեցնելով բացահայտ ատելության խոսքի տարածումը սոցհարթակներում), քանի որ community policy-ի շատ ակնբախ խախտումներ է անում սույն՝ մեջքով կանգնած պերսոնաժը։
Հուսամ սոցիալական ցանցերից սրա պատիժը կտեղափոխվի իրավական հարթություն»։
Հիշեցնենք՝ օրեր առաջ միջադեպ էր տեղի ունեցել իշխանական բլոգեր Արամ Ավետիսյանի և ձմերուկ վաճառող տղամարդու միջև։ Խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Աղբյուրը` Աննա Կոստանյան