ԱՄՆ-ն նոր մաքսատուրքեր է սահմանել. ցանկում կա նաև Թուրքիան


Միջազգային


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է իր խոշորագույն առևտրային գործընկերների նկատմամբ նոր մաքսային սակագների մասին։ Նոր կարգավորման շրջանակում, որն ընդգրկում է ընդհանուր առմամբ 60 երկիր, Մեծ Բրիտանիայի, Կանադայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Մեքսիկայի և Պակիստանի ու ևս 17 երկրների նկատմամբ սահմանվել է 10% բազային մաքսատուրք։

Նոր մաքսատուրքերը չեն տարածվի նավթի, բնական գազի, պարարտանյութերի և սննդամթերքի որոշ տեսակների վրա։ ԱՄՆ-ի սահմանած նոր մաքսատուրքերը քննադատության են արժանացել այն երկրների կողմից, որոնց վրա դրանք տարածվում են:


Ermenihaber




Leave a Comment