
Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան պատրաստվում են հաջորդ շաբաթ Լոնդոնում բարձր մակարդակի հանդիպումներ անցկացնել՝ քննարկելու Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար միջազգային կոալիցիայի ստեղծման հարցը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին և տեղեկացված աղբյուրներին։
«ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան նախատեսում են հաջորդ շաբաթ Լոնդոնում բարձր մակարդակի հանդիպում անցկացնել՝ քննարկելու Հորմուզի նեղուցում նավագնացությունը պաշտպանելու համար հնարավոր միջազգային կոալիցիայի ստեղծումը», – գրում է պորտալը։
Բանակցություններին կարող են մասնակցել Արևմտյան և Մերձավոր Արևելքի երկրների պաշտպանության նախարարներն ու բարձրաստիճան զինվորական հրամանատարները: Ամերիկյան կողմից, ըստ պորտալի հրապարակման, սպասվում է Պենտագոնի քարտուղար Փիթ Հեգսեթի և Շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնի մասնակցությունը: