Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը

Հուլիսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։Ժամը 16։30-ի սահմաններում Զոլաքար-Վարդենիկ ավտոճանապարհի 4-րդ կմ հատվածում բախվել են Վայոց ձորի մարզի բնակիչ, 52-ամյա Արմեն Բ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 22-ամյա Նորայր Ք․-ի վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջված հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Վթարի փաստով ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտում փաստաթղթեր են ձևակերպվում։

Leave a Comment