Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից․ Նարեկ Կարապետյան

Հրաժարվելու եմ պատգամավորի աշխատավարձից, իսկ ամբողջ խմբակցությունը հրաժարվելու է պարգևավճարներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ուժեղ Հայաստանի» անդամ Նարեկ Կարապետյանը։

«Այնպես չի, որ ժողովրդի համար ինչ-որ բան ենք արել Ազգային ժողովում, որ պարգևավճար ստանանք։ Եթե չեմ սխալվում, այն կարող ենք ուղղորդել բարեգորածական որևէ հիմնադրամի կամ կառույցի»,- ասաց նա։

Leave a Comment