Վայոց Ձորում ՊՆ շտապօգնության ավտոմեքենա է վթարվել

Վայոց Ձորի մարզում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար՝ ՀՀ պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող շտապօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ։

Վայոց Ձորի մարզում վթարի է ենթարկվել ՊՆ հաշվեկշռում գրանցված շտապօգնության մեքենան։ 

Նախնական տվյալներով՝ վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել բժշկական կենտրոն, հայտնում է shamshyan,com:

ՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Leave a Comment