Միջազգային դրամական փոխանցումների «Զոլոտայա Կորոնա» ծառայությունը դադարեցրել է Ռուսաստանից դեպի Վրաստան, Հայաստան, Ղազախստան և մի շարք այլ երկրներ դրամական փոխանցումները։
Ըստ «Կոդ Դուրովա» պարբերականի՝ սահմանափակումները կապված են Եվրամիության կողմից ընդունված նոր պատժամիջոցների փաթեթի հետ։
«Настоящее Время»-ն հաստատում է, որ Ռուսաստանում գտնվող օգտատերերի համար «Զոլոտայա Կորոնա» հավելվածից անհետացել է նախկինում հասանելի բազմաթիվ երկրներ դրամական փոխանցումներ կատարելու հնարավորությունը։ Այժմ ծառայությունն առաջարկում է փոխանցումներ կատարել միայն չորս ուղղություններով՝ Թուրքիա, Ադրբեջան, Ուզբեկստան և Ղրղզստան։
Ռուսաստանում բազմաթիվ ռուսաստանցիներ և օտարերկրացիներ օգտվում էին «Զոլոտայա Կորոնա» ծառայությունից՝ որպես, հավանաբար, վերջին օրինական միջոց՝ Վրաստան և ԱՊՀ երկրների մի շարք պետություններ դրամական միջոցներ փոխանցելու համար։