Ադրբեջանի Միլլի Մեջլիսը հայտարարել է, որ կալանավորված հայերը «ո՛չ ռազմագերիներ են, ո՛չ էլ քաղաքական բանտարկյալներ»։ Խորհրդարանի պնդմամբ՝ նրանք ենթարկվել են քրեական պատասխանատվության՝ «ռազմական ագրեսիայի, պատերազմական հանցագործությունների, բռնի անհետացումների, խոշտանգումների, ահաբեկչական և այլ ծանր հանցագործությունների կատարման» մեղադրանքով։
Ավելի վաղ ԱՄՆ Կոնգրեսի համապատասխան հանձնաժողովը կոչ էր արել անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։