24 հուլիսի 2026 – 16:08 AMT
PanARMENIAN.Net – Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ստացած օպերատիվ տեղեկությունների իրացման և իրականացված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում ապօրինի գործող հրաձգարան է բացահայտվել։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված խուզարկության արդյունքում մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք է հայտնաբերվել։
Մեկ անձ ձերբակալվել է։
Դեպքի հանգամանքները պարզվում են։