«88» սուպերմարկետում գործող «ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ



«ՆՆ Հոլդինգ» ՍՊ ընկերությանը պատկանող հացի արտադրամասում, որ գործում է Արագածոտնի մարզի Հարթավան գյուղի «88» սուպերմարկետում, իրականացվել է վերահսկողություն, որի ընթացքում Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ: Այս մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:



Մասնավորապես՝


– արտադրական շինությունների նախագծումը, դրանց կառուցվածքը, դասավորվածությունը և չափսը չեն բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը,
– պատերի մակերևույթները պատրաստված չեն անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,
– առաստաղները կամ տանիքնե րի ներքին մակերևույթներն ու կառուցվածքներն ապահով չեն եղել, չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, մասնիկների թափվելու հնարավորությունը
– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը կառուցված չեն եղել հիգիենայի պահանջները բավարարող նյութերից, չեն պահվել նորոգ ու բարվոք վիճակում:


Հացի այդ արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, ընկերության տնօրենին հանձնարարվել է ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ և հացի արտադրամասը համապատասխանեցնել սահմանված պահանջներին: Խախտումների վերացման համար սահմանվել է ժամկետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment