Ոստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերել


Հասարակություն


Կոտայքի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման և ձեռնարկված համալիր միջոցառումների արդյունքում Եղվարդ քաղաքում բացահայտվել է ապօրինի գործող հրաձգարան։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է մեծ քանակությամբ տարբեր տեսակի զենք և ռազմամթերք։

Մեկ անձ ձերբակալվել է։

Հանգամանքները պարզվում են։


Leave a Comment