24 հուլիսի 2026 – 15:35 AMT
PanARMENIAN.Net – ԲՏ ոլորտում գործող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի պետական աջակցության երկրորդ եռամսյակի հայտերի ընդունումը մեկնարկել է և կշարունակվի մինչև օգոստոսի 30-ը ներառյալ:
Ծրագրի շրջանակում տրամադրվում է ԲՏ ոլորտի աջակցություն՝
- աշխատանքային միգրանտների համար,
- նոր աշխատողների ներգրավման համար,
- կադրերի վերապատրաստման համար:
«Եթե գործունեություն եք իրականացնում բարձր տեխնոլոգիաների ոլորտում, սա ձեր հնարավորությունն է ստանալու պետական աջակցություն՝ թիմը զարգացնելու և բիզնեսը նոր մակարդակի բարձրացնելու համար»,-ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Հայտերն ընդունվում են առցանց՝ Ծառայությունների միասնական հարթակում կամ հետևյալ հղումով:
Դիմումը կարող է ներկայացնել տնտեսվարող սուբյեկտի ղեկավարը կամ սահմանված կարգով՝ լիազորված անձը: