Վեցամյա աղջիկը մահացել է փորձարարական գենային թերապիայից հետո




Չինաստանի Շանհայ քաղաքում 6-ամյա աղջիկը մահացել է գեների խմբագրման փորձարարական բուժման ենթարկվելուց մի քանի օր անց։ Դեպքի մասին հայտնում է Bloomberg-ը։

Հաղորդվում է, որ գենետիկական մուտացիա ունեցող երեխան 2025 թվականի մարտին բուժում էր ստացել Շանհայի «Սինհուա» հիվանդանոցում։ Սակայն միջամտությունից կարճ ժամանակ անց նրա մոտ զարգացել է ծանր իմունային ռեակցիա, որն ավարտվել է մահվամբ։

Ըստ հրապարակման՝ բուժման ծրագրի մշակումը ղեկավարել է նյարդաբան Ցյու Ջիլոնգը, իսկ հետազոտության պատասխանատուն եղել է բժիշկ Յունգուոն։

Դեպքից հետո հիվանդանոցը վարչական պատասխանատվության է ենթարկվել և տուգանվել շուրջ 3600 դոլարով։ Միևնույն ժամանակ, երեխայի ընտանիքին, որը բուժման համար վճարել էր մոտ 860 հազար դոլար, փոխհատուցում չի տրամադրվել։

Bloomberg-ի գնահատմամբ՝ այս ողբերգությունը կրկին ուշադրության կենտրոնում է հայտնեց Չինաստանում կլինիկական փորձարկումների թափանցիկության հարցը։ Գործակալության տվյալներով՝ երկրում 2015-2023 թվականներին նման հետազոտությունների թիվն աճել է շուրջ 11 անգամ՝ հասնելով մոտ 1000-ի։

Դեպքից հետո Չինաստանի իշխանությունները խստացրել են բջջային և գենային թերապիաների հետ կապված կանոնակարգերը։ Նոր կարգավորումներով՝ նման հետազոտությունները կարող են իրականացվել միայն հատուկ թույլտվություն ունեցող բուժհաստատություններում, իսկ կլինիկական փորձարկումների մասնակիցներից վճար գանձելն արդեն արգելվում է։



Leave a Comment