
«Ես 2018թ․ պայքարել եմ Նիկոլի համար։ Մեկ անգամ հավատացի «Քաղաքացիական պայմանագիր» կոչված կուսակցությանը։ Նա մեզ դավաճանեց»,- քննչականի դիմաց իր վրդովմունքը հայտնեց Գագիկ Ծառուկյանի աջակիցներից մեկը։ «Իշխանափոխություն պետք է լինի, որ այս կուսակցությունը հեռանա»,- նշեց քաղաքացին՝ պատռելով «ՔՊ» գրությամբ պաստառը։