Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ:
Կողմերը քննարկել են դիվանագիտական գործընթացն ակտիվացնելու և խաղաղության հասնելու հնարավորությունները:
Զելենսկու խոսքով՝ խաղաղությունը պետք է լինի արժանապատիվ, և Ուկրաինան վաղուց պատրաստ է դրան: Նա հավելել է, որ կողմերը կշարունակեն սերտ կապ պահպանել։