Իրանը հայտարարել է Բահրեյնում և Հորդանանում ԱՄՆ ռազմաբազաներին հարվածելու մասին

Իրանի զինված ուժերն անցած գիշեր անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող «Շեյխ Իսա» և Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ամերիկյան ռազմաբազաներին՝ թիրախավորելով վառելիքի պահեստարաններն ու անգարները, հայտնել է Fars գործակալությունը, հղուն անելով Իրանի բանակի մամուլի ծառայությանը: 

Անօդաչուները հարվածել են «Շեյխ Իսա» բազայում տեղակայված վառելիքի պահեստներին և անձնակազմի տեղակայման վայրերին, ինչպես նաև «Ալ-Ազրաք» բազայում ինքնաթիռների սպասարկման անգարներին։

ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանի դեմ ռազմական գործողություններ էին սկսել փետրվարի 28-ին։

Հունիսի 18-ին ԱՄՆ-ն և Իրանը հուշագիր էին ստորագրել երկու երկրների միջև ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ:

ԱՄՆ-ն ու Իրանը հուլիսի 7-ից վերսկսել էին փոխադարձ հարվածները, ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Իրանի իշխանությունները կասեցնում են ԱՄՆ-ի հետ հունիսի 18-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով ստանձնած իրենց պարտավորությունները։

Leave a Comment