Կենտրոնում փոշու մակարդակը գրեթե ամբողջ շաբաթ թույլատրելիից բարձր է եղել

Կենտրոնում փոշու մակարդակը գրեթե ամբողջ շաբաթ թույլատրելիից բարձր է եղել

24 հուլիսի 2026 – 10:47 AMT

PanARMENIAN.Net – Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը հրապարակել է հուլիսի 15-21-ն ընկած ժամանակահատվածում Երևանի մթնոլորտային օդի որակի վերաբերյալ տվյալները։

Փոշու պարունակությունը Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում փոշու պարունակության սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի գերազանցում չի արձանագրվել։

Ազոտի և ծծմբի երկօքսիդների պարունակությունները ևս չեն գերազանցել սահմանված թույլատրելի կոնցենտրացիաները։

Leave a Comment