
Իրանի զինված ուժերը գիշերն անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ հարվածներ են հասցրել Բահրեյնում գտնվող ԱՄՆ-ի «Շեյխ Իսա» և Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» ռազմաբազաներին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։
«Իրանի ԱԹՍ-ները հարվածներ են հասցրել Բահրեյնի «Շեյխ Իսա» ռազմաբազայի վառելիքի պահեստարաններին, պահեստներին, սարքավորումներով լի խոշոր անգարներին և ամերիկյան բանակի ուժերի տեղակայման վայրերին։ Գործողության ընթացքում ԱԹՍ-ներով հարձակման են ենթարկվել նաև Հորդանանի «Ալ-Ազրաք» ռազմաբազայի ինքնաթիռների վերանորոգման և սպասարկման անգարները, ինչպես նաև ամերիկյան բանակի տեղակայման վայրերը»,- ասվում է հայտարարության մեջ, որը մեջբերում է Fars-ը։