Լենինգրադի մարզում Wildberries ընկերության պահեստի վրա անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հարձակման հետևանքով երեք մարդ է տուժել, հայտնել է մարզպետ Ալեքսանդր Դրոզդենկոն։
«ԱԹՍ-ի հարվածի հետևանքով հրդեհ է բռնկվել Wildberries-ի պահեստներում՝ Վսևոլոժսկի շրջանի Նովոսարատովկա գյուղում», — գրել է նա սոցիալական ցանցում։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց՝ միջին ծանրության վնասվածքներով։ Բժիշկները նրանց ցուցաբերում են անհրաժեշտ բուժօգնություն։
Մարզպետը նաև հայտնել է, որ ԱԹՍ-ի հարվածի հետևանքով փլուզվել է թռչնաֆաբրիկայի պահեստը, սակայն այնտեղ տուժածներ չկան։
Ըստ պաշտոնական տվյալների՝ մարզի երկնքում խոցվել է ընդհանուր առմամբ 59 անօդաչու թռչող սարք։ Հարձակումից հետո անվտանգության նկատառումներով ժամանակավորապես դադարեցվել է Wildberries-ի Շուշարի և Ուտկինա Զավոդ բնակավայրերում գտնվող լոգիստիկ համալիրների աշխատանքը։
Բացի այդ, տարհանվել է նաև Wildberries-ի տեսակավորման կենտրոնը Սիմֆերոպոլում։