Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 24-ին – armeniatoday.am

Հայաստանի առանձին շրջաններում հուլիսի 24-ի կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ, հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Քամին` հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։

Երևանում ցերեկը կանխատեսվում է +34-36 աստիճան, երեկոյան՝ +27-29 աստիճան։

Շիրակի մարզում ցերեկն սպասվում է +23-28 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +23-27 աստիճանի, նախալեռնային շրջաններում՝ +31-33 աստիճանի: Գեղարքունիքում ցերեկն կանխատեսվում է +20-25 աստիճան։ Լոռու մարզում սպասվում է +22-26 աստիճան։

Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կհասնի +23-26 աստիճանի, հովտային շրջաններում՝ +28-31 աստիճան: Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +22-26 աստիճան, նախալեռնային՝ 30-35 աստիճան։

Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն կանխատեսվում է մինչև +32-36 աստիճան, հովտային շրջաններում՝ +34-37 աստիճան։ Արմավիրում կեսօրին կդիտվի 34-37 աստիճան տաքություն։

Վայոց ձորի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +24-28 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ +34-37 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է +19-23, նախալեռնային շրջաններում՝ +27-30 աստիճան, հովտային շրջաններում՝ +33-36 աստիճան։

Արցախում կանխատեսվում 29 աստիճան տաքություն, հայտնում է Yandex.com-ը։

Leave a Comment