Թրամփին պետք չէ բանակցություն Իրանի հետ, նրան պետք է, որ Մերձավոր Արևելքը գա գլոբալ բանակցության


Քաղաքականություն


Թրամփը հայտարարել է, թե Հորմուզի նեղուցով անցնել փորձող որեւէ նավի թիրախավորելու դեպքում, Իրանը կստանա հարված իր որեւէ ենթակառուցվածքի, ու ամեն անգամ այդպես։ Այս մասին գրել է քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Թրամփի այս էպատաժային հռետորաբանության տրագիկոմիզմին անդրադարձել եմ բազմիցս։ Եվ իրավիճակն իհարկե այս առումով պարզապես խորանում է։

Նահանգները 20 տարվա ընթացքում Աֆղանստանում վատնեց գրեթե քսան տրիլիոն դոլար, հետո իր աջակիցներին ու համակիրներին թողեց փշալարից, ներողություն՝ հեռացող օդանավերի թեւերից ու շասիներից կախված, եւ հեռացավ։

Հիմա Նահանգները խրվում է Իրանի հարցում։ Քանի՞ տարի ու տրիլիոն կպահանջվի Նահանգներից։ Թրամփը դեռ ունի մինչեւ գոտկատեղը հասնելու ժամանակ, երբ արդեն կլինի անշրջելի։ Քանի դեռ չի հասել, նա կարող է շրջվել։ Բայց, քանի նա շարունակում է հռետորաբա նության տրագիկոմիզմը, նշանակում է, որ չի կարողանում շրջվել, չի գտնում ելքը, թույլ չեն տալիս։ Դրանից իրավիճակը իհարկե չի փոխվում, բայց Մերձավոր Արեւելքը փոխվում է թերեւս անկասկած։


Դա չափազանց, չափազանց բարդ գործ է, որը հնարավոր չէ անել այլ կերպ, քան պատերազմի խարույկին փայտ ավելացնելը»,-գրել է նա։



Leave a Comment