ԱՄՆ նախագահը բացառել է ռազմական բաղադրիչը Սաուդյան Արաբիայի հետ միջուկային գործարքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիայի հետ ատոմային էներգետիկայի բնագավառում ստորագրվելիք պայմանագիրը չի ներառում թագավորության տարածքում ուրանի հարստացում և զերծ է ռազմական միտումներից:

ԱՄՆ ղեկավարը Truth Social-ի իր էջում գրել է, որ «ԱՄՆ էներգետիկայի նախարարության ու Սաուդյան Արաբիայի միջև կնքվող քաղաքացիական միջուկային էներգետիկայի ոլորտում համաձայնագիրը ունենալու է բացառապես ոչ ռազմական նպատակներ»։

 Թրամփի ընդգծմամբ՝ «Միացյալ Նահանգները դեմ չէ քաղաքացիական միջուկային էներգետիկայի օբյեկտներին», քանի դեռ դրանք չեն ծառայեցվում ռազմական նկատառումներով ուրանի հարստացմանը։

Leave a Comment