Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու. «Առինջ Մոլի» աշխատակից

Շաբաթ-կիրակի շորի շուկան էլ է գալու, ավելի լայն մասշտաբով դուրս ենք գալու։ Հարցին վերջիվերջո պետք է լուծում տրվի, չի կարելի հարցը բախտի քմահաճույքին թողնել, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Առինջ Մոլ»-ի փակված տաղավարներից մեկի աշխատակիցը։

«Մինչև ո՞ւր են տանում, մինչև սաղս գժվենք, մարդասպան դառնա՞նք։ Ամեն մեկն եկել է՝ 5 հազար դրամ փող աշխատի, բայց չի աշխատում։ Մարդկանց չի կարելի ճնշել։ Էսօր ստեղ փակեցին, վաղն ուրիշ տեղ փակեցին, հետո՞։ Լավ, ո՞ւր են հասնելու։ Շատ ուժեղ պետություն է, մի հրաշք»,- ասաց առևտրականը։
Հարցին՝ այս ամենը կարո՞ղ է քաղաքական ենթատեքստ ունենալ, տղամարդը պատասխանեց՝ կարող է քաղաքական է, կարող է՝ ոչ, սակայն փաստը մնում է փաստ, որ ինչ տեսնում են՝ այդ մասին էլ բարձրաձայոնւմ են։

Մի կին աշխատակից էլ նշեց՝ իրենք ինչպե՞ս պետք է հարկեր տան, եթե չեն աշխատում։

«Թող օրենքից մեկը ներկայանա, ասի՝ մի շաբաթ-տասը օր կտևի սա։ Մարդիկ էլ հանգստանան, անցնեն իրենց գործերին։ Թե չէ սա ի՞նչ է։ Բոլորն էլ ընտանիք են պահում, բոլորն էլ հիվանդ ունեն տանը, զինվոր ունեն։ Սենց չի կարելի, թող գան, պատասխան տան»,- իր զայրությը հայտնեց մոլի աշխատակիցը։

Leave a Comment