Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ առաջիկա օրերին կայցելի ԱՄՆ, որտեղ նախատեսում է հանդիպել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի և գործարար Ջարեդ Քուշների հետ։
«Մեզ հրավիրել են, կարծում եմ՝ հանդիպումը տեղի կունենա առաջիկա օրերին՝ մեկ շաբաթվա ընթացքում»,- ասել է նա լրագրողների հետ զրույցում։
Զելենսկու խոսքով՝ չորեքշաբթի Ուիթքոֆի և Քուշների հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում ուկրաինական և ամերիկյան կողմերը քննարկել են ԱՄՆ-ի առաջարկները՝ ուղղված ուկրաինական հակամարտության ավարտին։
Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ այցի ընթացքում նախատեսում է հանդիպել Lockheed Martin ընկերության ներկայացուցիչների հետ, որը Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար հրթիռներ է արտադրում։