Օկուպացված Ակնայում խոշոր հրդեհ է բռնկվել


Միջազգային


Օկւպացված Արցախի Ակնայի շրջանի բաց տարածքում հրդեհ է բռնկվել։

Ադրբեջանական Report-ի տվյալներով՝ Արտակարգ իրավիճակների նախարարության 112 թեժ գծին հաղորդագրություն է ստացվել։

Արտակարգ իրավիճակների նախարարության պետական ​​հրշեջ ծառայության աշխատակիցները անմիջապես ուղարկվել են դեպքի վայր։

Հրդեհաշիջման աշխատանքները ներկայումս շարունակվում են։ Լրացուցիչ տեղեկություններ կտրամադրվեն։


Leave a Comment