
Արտահանման գործընթացները դյուրացնելու և արտահանումը խթանելու նպատակով նախատեսվում է ներդնել նոր կարգավորումներ, որոնք վերաբերում են սահմանային անցակետերի մոտ հերթերի կառավարմանը և կայանատեղիների ստեղծմանը։ Կառավարության այսօրվա նիստում ներկայացնելով համապատասխան նախագիծը՝ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն ընդգծեց․ «Նախագիծը երկու հիմնական նպատակ է հետապնդում. առաջինը՝ մաքսային սահմանով ապրանքների մեկնման գործառնությունների արագացում, անխոչընդոտ անցում նախնական հերթագրման և մեկնող տրանսպորտային միջոցի վերաբերյալ տեղեկատվության հավաքման միջոցով, երկրորդը՝ պետական սահմանի անցման կետերում տրանսպորտային միջոցների կուտակումների բացառում»։