Հայաստանի հրաձգության տղամարդկանց հավաքականը 2 մեդալ է նվաճել աշխարհի առաջնությունում, հայտնել են Հրաձգության ֆեդերացիայից։
Ըստ հրապարակման՝ Գոռ Խաչատրյանը դարձել է աշխարհի չեմպիոն, իսկ Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր։ Կիսաեզրափակչում Խաչատրյանը 6։2 հաշվով հաղթել է Մինասյանին, իսկ եզրափակչում նույն հաշվով առավելության է հասել ուկրաինացի մարզիկի նկատմամբ։ Իր հերթին Մինասյանը բրոնզե մեդալի համար պայքարում 11։9 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի ներկայացուցչին։
Կանանց թիմից հրաձիգ Աիդա Ազատյանը հուլիսի 21-ին հռչակվել էր աշխարհի երիտասարդների առաջնության հաղթող։
