
«Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային համակարգում կներդրվի ձևանմուշ և թույլ կտրվի, որ հիփոթեկային վարկի առկայության պարագայում գնորդը, վաճառողը և բանկը հեռահար էլեկտրոնային համակարգի մեջ կնքեն և վավերացնեն պայմանագիր, որը հիմք կդառնա իրավունքի պետական գրանցման համար և կառուցապատողից սեփականության իրավունքը կփոխանցվի հիփոթեքային վարկավորմամբ ձեռք բերողին»,- ներկայացնելով համապատասխան նախագիծը՝ Կառավարության նիստում նշեց Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։
«Այս պայմանագիրը կարող է վավերացվել թե՛ ՀՀ-ում, թե՛ ՀՀ-ից դուրս։ Այսինքն՝ ներդնում ենք նոր ինստիտուտ, որով առանց նոտարական վավերացման եռակողմ պայմանագիր է կնքվում, և գնորդը հնարավորություն է ստանում հեռավար կերպով ՀՀ-ում ձեռք բերել նորակառույց կամ կառուցվող շենքից անշարժ գույք»,- մանրամասնեց Թովմասյանը։