
Մեծ Բրիտանիան Իրանից տարհանել է իր դիվանագիտական ծառայողներին։ Այս մասին ասվում է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է բրիտանական կառավարության պաշտոնական կայքում։
«Անվտանգության իրավիճակի պատճառով բրիտանացի [դեսպանատան] աշխատակիցները ժամանակավորապես դուրս են բերվել Իրանից։ Մեր դեսպանատունը շարունակում է գործել հեռավար ձևաչափով»,— նշվում է հայտարարության մեջ։
Գերատեսչությունը խորհուրդ է տվել քաղաքացիներին խուսափել Իրան ճանապարհորդելուց: «Մեծ Բրիտանիայի կառավարության աջակցությունը Իրանում չափազանց սահմանափակ է: Արտակարգ իրավիճակներում անձամբ հյուպատոսական օգնություն հնարավոր չի լինի», – ասվում է հայտարարության մեջ: