Լավրովն ու Ռուբիոն հանդիպում են ունեցել Մանիլայում

Լավրովն ու Ռուբիոն հանդիպում են ունեցել Մանիլայում

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հանդիպել են Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում։ Հանդիպումը տևել է 35 րոպե, հաղորդում է ТАСС-ը։

Լրատվամիջոցի դիվանագիտական աղբյուրների հաղորդմամբ՝ Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի հանդիպման նախաձեռնողը եղել է ամերիկյան կողմը։ Բացի ԱՄՆ պետքարտուղարից, հանդիպմանը ներկա են եղել նաև Հնդկաստանում ԱՄՆ դեսպան Սերջիո Գորը և ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էլիսոն Հուքերը։

Նախօրեին Լավրովը վստահություն էր հայտնել, որ հանդիպումն ամեն դեպքում օգտակար կլինի, և հայտնել էր, որ Ռուբիոյին կհարցնի, թե ներկայումս ԱՄՆ-ն ինչ դիրքորոշում ունի ուկրաինական կարգավորման հարցում։

Leave a Comment