«Նոր Հայաստանում Աստծո նկատմամբ հավատքն իջեցվեց մորգի մակարդակի»․ Կարեն Հեքիմյան

«Նոր Հայաստանում Աստծո նկատմամբ հավատքն իջեցվեց մորգի մակարդակի»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը. «Նոր Հայաստանում Աստծո նկատմամբ հավատքն իջեցվեց մորգի մակարդակի:
Հայաստանյան մորգերում ծառայությունների մատուցման ցանկ կա՝ դագաղ, շորեր, դիակառք (կատաֆալկա), մոմեր, սգո սրահ, հոգեհացի մատուցում, դագաղ տեղափոխողներ, փոս փորող: Այդ ցանկի մեջ մտնում է, ուշադիր՝ քահանայի ծառայություն: Ծառայության արժեքը սկսվում է 35 000 ՀՀ դրամից:
Մորգի աշխատողն ասում է, որ չգիտի, թե ծառայունների ցանկում ընդգրկված քահանաները հատկապես որ եկեղեցիներում են ծառայում: Ավելին, պարզ չէ՝ մորգի ծառայությունների ցանկում ընդգրկված քահանաներն ընդհանրապես որևէ եկեղեցում ծառայո՞ւմ են, թե՞ չեն ծառայում, կարգալո՞ւյծ են, թե՞ կարգալույծ չեն, տիրադա՞վ են, թե՞ տիրադավ չեն և, ի վերջո, քահանա՞ են, թե՞ քահանա չեն: Դա որևէ մեկին չի հետաքրքրում: Ծառայությունը բնակչության լայն շրջանակներում մեծ պահանջարկ ունի:
Քահանան Աստծո սպասավոր է: Այլ կերպ ասած՝ վերջինս Աստծո և հավատացյալի միջև կապող օղակ է հանդիսանում: Այդ իմաստով, արդյո՞ք Աստծո և հավատացյալի միջև անհրաժեշտ է ևս մեկ կապող օղակ՝ մորգ: Բացի դրանից՝ ինչքանո՞վ է աստվածահաճո Աստծո սպասավորի մորգի ծառայությունների ցանկում հայտնվելը: Եվ, եթե մորգի ծառայությունների ցանկում հայտնված քահանաներն իրական են, ապա Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մտածելու շատ բան ունի»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան

Leave a Comment