Հուլիսի 21-ին ՊՆ N զորամասի զինծառայող Նարեկ Թորոսյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է երկու համածառայակից, հայտնել են Քննչական կոմիտեից։
Գերատեսչության տվյալներով՝ հանրային քրեական հետապնդում է հարուցվել կրտսեր ՀՀ քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով) և շարքային զինծառայողի (նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով) նկատմամբ։ Երկուսն էլ մեղադրվում են զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեջ։
Դատարան է ներկայացվել միջնորդություն՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
