Մեծ Բրիտանիան ժամանակավորապես հետ է կանչել Իրանում գտնվող իր դիվանագետներին

Մեծ Բրիտանիան տարածաշրջանում լարվածության և անվտանգության իրավիճակի վատթարացման պատճառով ժամանակավորապես հետ է կանչել Իրանում աշխատող իր դիվանագիտական անձնակազմին։ Այս մասին հայտնել է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարարությունը, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ:

«Տարածաշրջանային լարվածության և անվտանգության իրավիճակի վերաբերյալ նորացված գնահատականի հիման վրա Մեծ Բրիտանիայի անձնակազմը ժամանակավորապես հետ է կանչվել Իրանից։ Մեր դեսպանատունը շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով», – նշված է գերատեսչության հայտարարությունում։

Բրիտանական ԱԳՆ-ն նաև կոչ է արել զերծ մնալ Իրան մեկնելուց։

Միաժամանակ նախարարությունը զգուշացրել է Իրանում գտնվող կամ այնտեղ մեկնել պատրաստվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին, որ պետք է ուշադիր գնահատեն իրենց գտնվելու անհրաժեշտությունը երկրում, քանի որ, գերատեսչության գնահատմամբ, բրիտանական անձնագիր ունենալը կամ Միացյալ Թագավորության հետ կապերը կարող են բավարար հիմք համարվել Իրանի իշխանությունների կողմից անձին ձերբակալելու համար։

Leave a Comment