Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 21-ին կարգադրություն է ստորագրել՝ ԱԺ-ի համար նախատեսված պարգևատրման գումարի բաշխման վերաբերյալ։
Կարգադրության համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքով և ՀՀ կառավարության հուլիսի 16-ի N 1062-Ն որոշմամբ Ազգային ժողովի համար նախատեսված պարգևատրման գումարը կտրամադրվի ԱԺ պատգամավորներին, պետական ծառայողներին և աշխատակիցներին։
Գումարների բաշխումը կիրականացվի կարգադրությանը կից հավելվածի համաձայն։
Կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանին հանձնարարվել է օրենքով սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների իրականացումը։