Հրշեջ-փրկարարները մարել են Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը – armeniatoday.am

Հրշեջ-փրկարարները մարել են Գեղարքունիքի մարզի Գավառ-Մարտունի ավտոճանապարհին գտնվող Սուրբ Հովհաննես մատուռում բռնկված հրդեհը, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Ըստ գերատեսչության՝ հրդեհի մասին ահազանգն ստացվել է ժամը 15։37-ին, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։00-ին, մարվել՝ 16։45-ին։ Մատուռի ներսում այրվել և ջերմահարվել են սրբապատկերներ։

Leave a Comment