Գիշատիչը ջարդուփշուր է արել խանութը՝ դարակներից ցած գցելով շշերը․ ՎԻԴԵՈ

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի․/Նովոստի–Արմենիա/․ Հնդկաստանի հյուսիսում՝ Թոդարայսինգում, ընձառյուծը մտել է գինու-օղու խանութ և հարձակվել սեփականատիրոջ վրա, հայտնում է CBS Evening News-ը Facebook-ում:
Գիշատիչը ջարդուփշուր է արել խանութը՝ դարակներից ցած գցելով շշերը, մինչև նրան բռնել են վայրի բնության պահպանության ծառայության աշխատակիցները: