
Ատլանտյան օվկիանոսի հատակին հայտնաբերվել են 1952 թվականին կործանված Pan Am Clipper Endeavor ինքնաթիռի մնացորդներ։ Այն հայտնաբերվել է մոտավորապես 600 մետր խորության վրա և ափից մոտավորապես 8 կիլոմետր հեռավորության վրա, հաղորդում է CNN-ը։

Սան Խուանից Նյու Յորք թռչող Pan Am 526A չվերթը իրականացվել է Douglas DC-4 ինքնաթիռով։ Թռիչքից գրեթե անմիջապես հետո երկու շարժիչները խափանվել են, ինչը ստիպել է օդաչուին արտակարգ վայրէջք կատարել։ Բոլոր 64 ուղևորները և անձնակազմի հինգ անդամները ողջ են մնացել արտակարգ վայրէջքից հետո, սակայն տարհանման ժամանակ խուճապ է սկսվել։ 52 մարդ մահացել է։ Վթարը դարձել է թռիչքից և վայրէջքից առաջ ուղևորների պարտադիր հրահանգավորումների պատճառներից մեկը։
Հետազոտողները բեկորների վրա հայտնաբերել են Pan American World Airways-ի լոգոն և ինքնաթիռի անվան մի մասը։ Նրանց խոսքով՝ ինքնաթիռը շատ ավելի լավ է պահպանվել, քան սպասվում էր։ Նրանք չեն պլանավորում վերականգնել բեկորները կամ զոհերի մնացորդները։ Որոնողական աշխատանքների ղեկավար Ռաս Մեթյուզը նշել է, որ վայրը կդառնա հուշարձան 39 զոհերի համար, որոնց մարմինները երբեք չեն հայտնաբերվել։