
Իսրայելի և Լիբանանի միջև ուղիղ բանակցությունների յոթերորդ փուլը կկայանա օգոստոսի 4-ին՝ Հռոմում։ Այս մասին հայտնել է Իտալիայի արտաքին գործերի նախարար Անտոնիո Տայանին՝ խորհրդարանում ելույթի ժամանակ։
Նախորդ փուլը Հռոմում կայացել էր հուլիսի 14-15-ին։ Դրա արդյունքներով Լիբանանն ու Իսրայելը համաձայնության էին եկել Լիբանանի հարավում «պիլոտային գոտիներ» ստեղծելու շուրջ։