Պաշտոնանկություններ ԱԺ-ում՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով


Հասարակություն


Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով օգոստոսի 3-ից պաշտոններից ազատվելու են ԱԺ նախագահի երկու օգնական և երկու խորհրդական։ Այս մասին գրում է Factor.am-ը։

Մասնավորապես, ԱԺ նախագահի օգնականի պաշտոններից ազատվել են Կարլեն Գրեյանը և Զինա Չալիկյանը, իսկ խորհրդականի պաշտոններից՝ Հովհաննես Նալբանդյանը և Ահարոն Ներսիսյանը։

Հիշեցնենք՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշել է, որ Ազգային ժողովի հաջորդ նախագահ է դառնալու Ռուբեն Ռուբինյանը։ Ավելի վաղ Ռուբինյանն աշխատանքից ազատել էր նաև Ազգային ժողովի նախագահի ռեֆերենտ Էդգար Մուրադյանին։ Բոլորը պաշտոններում նշանակվել էին Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման ընթացքում։ Նշենք, որ 8-րդ գումարման ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մինչև նոր ԱԺ-ի առաջին նիստը, որը տեղի է ունենալու օգոստոսի 2-ին, գտնվելու է արձակուրդում։

 Մանրամասները՝  սկզբնաղբյուր կայքում։


Leave a Comment