Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով՝ Մադրիդի «Ռեալի» պաշտպան Ռաուլ Ասենսիոն կարող է հեռանալ ակումբից այս ամռանը, քանի որ նրա հեռացումը դեռ հունիսին պլանավորել էր թիմի նոր գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն։
«Արքայական ակումբը» դիտարկում է ինչպես ֆուտբոլիստի վաճառքի, այնպես էլ վարձակալության տարբերակը՝ կախված ստացված առաջարկներից և խաղացողի որոշումից։ Նախորդ մրցաշրջանում 23-ամյա պաշտպանը Լա Լիգայի 23 խաղում դարձել է 2 գոլի հեղինակ և ստացել 4 դեղին քարտ։
