«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը հրապարակել է 100 լավագույն ուսանողների ցանկը

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքները և հրապարակել հաղթողների ցանկը, հայտնում է հիմնադրամը։

Ուսանողների ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

Մրցույթի հաղթող ճանաչված 100 ուսանողից յուրաքանչյուրը որպես պարգևատրում կստանա մեկ տարվա ուսման վարձը։ Մասնակիցներն ընտրվել են Հայաստանի 10-ը մարզերից՝ յուրաքանչյուր մարզից 10 ուսանող սկզբունքով։

Մրցույթի հիմնական չափորոշիչն ուսանողների առաջադիմությունն էր։ Հիմնադրամը հայտնել է, որ հաղթողների պարգևատրման արարողության մասին մանրամասներ կհրապարակի առաջիկայում։

Մրցույթը մեկնարկել էր 2025 թվականի վերջին։ Դրա արդյունքների հրապարակումը հետաձգվել էր խորհրդարանական ընտրությունների ընթացքում գործող սահմանափակումների պատճառով։

«Սարգիս Կարապետյան» հիմնադրամը կրթական և սոցիալական նախաձեռնություններ իրականացնող կառույց է։ 2025 թվականի դեկտեմբերին այն հայտարարել էր Հայաստանի 10 մարզից բարձր առաջադիմությամբ 100 ուսանողի ընտրելու և նրանց մեկ տարվա ուսման վարձը փոխհատուցելու ծրագրի մեկնարկի մասին։ Հիմնադրամը կրում է գործարար և բարերար Սամվել Կարապետյանի որդու՝ Սարգիս Կարապետյանի անունը։

Leave a Comment