
Ֆրանսիայում՝ իր տանը մահացած են գտել մոդելային նախկին գործակալ և նորաձևության լուսանկարիչ Դանիել Սիադին, ով հայտնի ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի ենթադրյալ հանցակիցն է, հաղորդում է BFMTV-ն՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Ինչպես նշում է լրատվամիջոցը, Ֆրանսիայի ոստիկանությունը հետաքննություն է սկսել․ մահվան պատճառները դեռևս հայտնի չեն։ Նշվում է, որ Սիադին կասկածում են սեռական շահագործման նպատակով Էփշտեյնի համար աղջիկներ հավաքագրելու մեջ։