
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը երկկողմ բանակցություններ են վարել։
«Քննարկել ենք մեր գործընկերության տարբեր ուղղությունները, այդ թվում՝ առևտուրը և ներդրումները, էներգետիկան ու կապակցվածությունը, գիտությունն ու տեխնոլոգիաները։ Նաև մտքեր ենք փոխանակել Ուկրաինայում և Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի շուրջ»,- գրել է Հնդկաստանի նախարարը՝ X սոցիալական ցանցում։
Հանդիպումը տեղի է ունեցել Մանիլայում՝ նախարարական միջոցառումների շրջանակում։