Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցների վրա հարձակվել են Իրանում․ Փարիզը կոշտ արձագանք է տվել

Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Իրանի գործերի ժամանակավոր հավատարմատարին՝, քանի որ Թեհրանում Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների վրա տեղի էր ունեցել հարձակում։

Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Պասկալ Կոնֆավրը հայտնել է, որ միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 19-ին։ 

Փարիզը դատապարտել է տեղի ունեցածը և այն համարել է  «ծրագրված ագրեսիա» և Վիեննայի կոնվենցիաների կոպիտ խախտում։

Ֆրանսիայի արտաքին գերատեսչությունից նշել են, որ միջադեպը հետևանքներ կունենա, և Իրանից պահանջել են հետաքննել դեպքը, պատժել պատասխանատուներին և ապահովել ֆրանսիացի դիվանագետների անվտանգությունը։

Leave a Comment