Վավերագրական ֆիլմերը օգնում են հասկանալ իրականությունը, ցույց են տալիս այն ամենը, ինչը չոր փաստերի, տվյալների, պաշտոնական հաղորդագրությունների հետևում է։ Թե որ պատմություններն են Հայաստանում դառնում վավերագրական ֆիլմերի թեմաներ և ինչպես են նկարահանվում, կպատմի վավերագրող ռեժիսոր, պրոդյուսեր Իննա Սահակյանը։
Իննա Սահակյանի «Ավրորայի արշալույսը» անիմացիոն վավերագրական ֆիլմը (2022), որը պատմում է Հայոց ցեղասպանությունը վերապրած Ավրորա Մարտիկանյանի մասին, դարձել է փառատոնային ֆավորիտ՝ ցուցադրվելով ավելի քան 80 միջազգային փառատոներում։ Օրեր առաջ՝ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնին, տեղի ունեցավ Իննա Սահակյանի և Ռուբեն Ղազարյանի «Վերապրելով Շեքսպիրին» (2025) վավերագրական ֆիլմի հայաստանայան պրեմիերան։
Մանրամասները՝ տեսանյութում․
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter