«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան

«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում․ Երևանի քաղաքապետարան

Հուլիսի 21-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը հսկողություն է իրականացրել Երևան քաղաքի վարչական տարածքում գործող թվով 39 «Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում։

Արդյունքում` արձանագրվել է 50 վարչական իրավախախտում, մասնավորապես՝

– 39 դեպք՝ պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի,
– 6 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի,
– 1 դեպք՝ կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու,
– 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքի,
– 1 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման։

Ստուգայցերը կրելու են շարունակական բնույթ։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment