Հրդեհ է բռնկվել Լուսակունք բնակավայրում․ հրշեջները կանխել են հրդեհի տարածումը


Հասարակություն


Այսօր՝ հուլիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսակունք բնակավայրի 1-ին փողոցի 17 տանը հարակից անասնագոմի մոտ խոտածածկ տարածք է այրվում։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


Դեպքի փաստով ոստիկանության Վարդենիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում են դեպի հանգամանքները և անասնագոմի սեփականատիրոջ ինքնությունը։


Leave a Comment