Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեպի Հայաստան բենզինի և դիզվառելիքի մատակարարումները դարձել են հարևան երկրի էներգետիկ անվտանգության մեջ ծանրակշիռ ներդրում։
«Ադրբեջանը փաստացի ավարտել է 30-ամյա հակամարտությունը և անհապաղ անցել գործնական քայլերի։ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան բեռների տարանցումն արդեն լայն մասշտաբներ է ձեռք բերել, և այսօրվա դրությամբ մեր երկրով անցել է ավելի քան 40 հազար տոննա բեռ», — ասել է նա։
